ԻՆՉՆ Է ԻՆՁ ՄՏԱՀՈԳՈՒՄ

 

Առավոտ էր: Դպրոցից ուշանում էի: Վերջապես եկավ երկար սպասված երթուղայինը, և ես գնացի դրա ուղղությամբ: Ամբողջ ճանապարհը մեզ ուղեկցում էր ռաբիս երաժշտությունը: Սկզբում ես դա չէի նկատում, քանի որ մտածում էի հնարավորին չափ շուտ դպրոց հասնելու մասին: Հետո, քանի որ ճանապարհը երկար էր, ինքնըստինքյան սկսեցի լսել երգը և կամաց-կամաց նյարդայնացա: Երբ իջա երթուղայինից, արդեն մոռացել էի այն մասին, որ դպրոցից ուշացել եմ, որ նկատողություն կստաման, ինձ հետաքրքրում էր միայն այն, որ վերջապես էլ չեմ լսի այդ երաժշտությունը:

Երբ դպրոցից տուն էի վերադառնում և կանգառում սպասում էի երթուղայինի, մի խումբ տղաներ եկան կանգառ, և ես նկատեցի, որ նրանք նույնպես լսում են նույն ոճի ռաբիս երաժշտություն: Բարձր տրամադրությունս կտրուկ ընկավ և ես խորացա մտքերի մեջ: “Լավ, ասենք, հայկական հեռուստատեսությամբ կամ ռադիոյով այդպիսի երաժշտություն նկատելու դեպքում ես կարող եմ փոխել ալիքը, կարող եմ նաև չշփվել այդ ոճը նախընտրող մարդկանց հետ, իսկ ինչպե±ս կարող եմ անել, որ հասարակական վայրերում, օրինակ` երթուղայինում չլսեմ այնպիսի երաժշտություն, որն ինձ ընդհանրապես դուր չի գալիս: Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչո±ւ են երթուղայինում արգելում ծխելը, ասելով որ դա վնասակար է մարդու առողջությանը և կարող է դուր չգալ ուղևորին, բայց չեն արգելում վարորդին իր ճաշակի երաժշտությունը ուղևորի ներկայությամբ բարձր լսելը. չէ± որ դա նույնպես կարող է դուր չգալ կողքինին”:

Այդպես այնքան խորացա մտքերիս մեջ, որ չնկատեցի, թե ինչպես եկավ երթուղայինը և ինչպես ես հայտնվեցի դրա մեջ:

Leave a comment