ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՄԻ՞ԹԵ ԴԺՎԱՐ Է…

Վեր լինել մարդկային այն փոքր, նեղ, սովորական կյանքից և ապրել անսահման մեծ, ավելի հետաքրքիր, իմաստալից տիեզերական կյանքով: Մի՞թե դժվար է… Մի՞թե դժվար է համարձակ լինել:Փորձել կտրվել առօրեական խնդիրներից, հոգսերից, և կյանքը տեսնել ուրիշ՝ ավելի լավ, ավելի վառ ու լուսավոր կողմից: Չթողնել, որ մեր կյանքը փոքրանա, նեղանա ու մի օր հասնի « մինչև էն պստլիկ «ես»»-ին: Մի՞թե այդքան զարմանալի ու տարօրինակ է իրար հարազատ մարդկանցով հավաքվել, ու, չնայած տարբեր մտքեր ու կարծիքներ ունենալուն, կարողանալ իրար հետ նորմալ, հանգիստ պայմաններում զրուցել, քննարկել: Մի՞թե դժվար է լավատես լինել`«իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, ով լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի»:

ԱՅՈ, կարծում եմ, որ դժվար է, շատ դժվար… Բայց պետք է փորձել, պետք է կարողանալ ուժեղ լինել և հասնել այդ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆԸ, ապրել բարձր, շատ հետաքրքիր ու անչափ իմաստալից ու օգտակար կյանքով: Հասնելն, իրոք ,շատ դժվար է, «բայց մի՞թե ճշմարիտ է, էդքանն էլ չկա մեր մեջը», որ կարողանանք ձգտել ավելիին, քան ենք: Մի՞թե դժվար է …

Leave a comment